Էկոնոմիկայի նախարարը և Իրանի դեսպանը հանդիպել են
Գրանցվել
Գրանցվել
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Իրանի դեսպանին
17 ՍԵՊ 2025 13:44
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

17 ՍԵՊ 2025 13:44
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի:
Այդ գործում երկրի ղեկավարն ընդգծել է Մեհդի Սոբհանիի անձնական ներդրումը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախորդ ամիս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստան, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը:
Մեհդի Սոբհանին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը ակտիվ և արդյունավետ երկխոսության համար՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերի ամրապնդման համար: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս կանի ամեն ինչ՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար:
Դեսպան Սոբհանիին սեպտեմբերի 17-ին ընդունել է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ծրագրերը։ Երկուստեք կարևորվել են համատեղ իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակվել մեկնարկած ծրագրերի շարունակականության և առաջիկա անելիքների մասին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել