Սպերցյանը՝ Հայաստանի հավաքականի ավագ
Գրանցվել
Գրանցվել
Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի հավաքականի նոր ավագ
7 ՆՈՅ 2025 09:36
Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի հավաքականի նոր ավագ

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի հավաքականի նոր ավագ

7 ՆՈՅ 2025 09:36
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը կլինի Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ NEWS.am Sport-ին ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ այսուհետեւ ավագը Սպերցյանն է լինելու։ Ոչ միայն առաջիկա խաղերում, այլ ընդհանրապես։
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության ընթացիկ ընտրական փուլի նախորդ հանդիպումներում հավաքականի ավագը Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն էր, որը հավաքականի կազմում երեք խաղով որակազրկված է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել