The Economist. Ռուսաստանը կգրավի Ուկրաինան 103 տարում
Գրանցվել
Գրանցվել
Ռուսաստանը Ուկրաինան կգրավի 103 տարվա ընթացքում. The Economist
18 ՀՈԿ 2025 11:19
Ռուսաստանը Ուկրաինան կգրավի 103 տարվա ընթացքում. The Economist

Ռուսաստանը Ուկրաինան կգրավի 103 տարվա ընթացքում. The Economist

18 ՀՈԿ 2025 11:19
Ուկրաինայում Ռուսաստանի՝ այս ամռան վերջին խոշոր հարձակումը, ըստ էության, որևէ արդյունք չի տվել՝ հանգեցնելով կենդանի ուժի և տեխնիկայի հսկայական կորուստների։ Այս մասին գրում է բրիտանական The Economist-ը։
Ըստ պարբերականի գնահատականների՝ լայնամասշտաբ ներխուժման սկզբից մինչև այս տարվա հունվար ռուսական զորքերի կորուստները (սպանվածներ և վիրավորներ) կազմել են 640,000-ից մինչև 877,000 մարդ, որոնցից 137,000-228,000-ը՝ զոհվածներ։ Սակայն մինչև հոկտեմբերի 13-ը այդ կորուստներն աճել են գրեթե 60%-ով՝ հասնելով 984,000-ից մինչև 1,438,000-ի, այդ թվում՝ 190,000-480,000 զոհ։
The Economist-ը շեշտում է, որ Ռուսաստանի կրած հսկայական կորուստները չեն հանգեցրել համաչափ տարածքային ձեռքբերումների։ Այն պահից, երբ 2022 թվականի հոկտեմբերին ռազմաճակատի գիծը կայունացավ, այն գրեթե չի փոխվել, և որևէ խոշոր քաղաք ձեռքից ձեռք չի անցել։
Պարբերականը նաև կանխատեսում է անում՝ հիմնվելով վերջին 30 օրվա տեմպերի վրա։ Ըստ դրա՝ Ռուսաստանի հավակնած չորս մարզի՝ Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մնացած մասերի գրավումը տեղի կունենա ոչ շուտ, քան 2030 թվականի հունիսը։ Իսկ ամբողջ Ուկրաինան գրավելու համար Ռուսաստանից կպահանջվի ևս 103 տարի։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել