Ձերբակալվել են Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը
13 ՆՈՅ 2025 05:07

Ձերբակալվել են Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը
13 ՆՈՅ 2025 05:07
Նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տները։ Այս մասին առաջինը հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որն անմիջապես ուղևորվել է դեպքի վայր։
Նարեկ Սամսոնյանի բնակարանի մոտից Մելիքյանը հայտնել է, որ իրավապահները խոչընդոտում են իր մասնագիտական գործունեությունը՝ թույլ չտալով մուտք գործել բնակարան, որտեղ ընթանում էին քննչական գործողություններ։ «Ներսում ինչ-որ գործողություններ են անում, բայց իմ մուտքն արգելում են, այսինքն խոչընդոտում են փաստաբանի աշխատանքը», - հայտնել է նա։
Ավելի ուշ փաստաբանը տեղեկացրել է, որ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել և տեղափոխել են Քննչական կոմիտե։ «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն», - գրել է Մելիքյանը։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ քննիչը փաստաբանին հայտնել է, որ Սամսոնյանը մեղադրվում է խուլիգանության մեջ։ Քրեական հետապնդման պատճառ է դարձել «Իմնեմնիմի» փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումը, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն իրենց գնահատականներն են հնչեցրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել