Ձերբակալվել են անհետ կորածների ծնողներից երկուսը․ Քննչական կոմիտե
6 ՀՈԿ 2025 13:37

Ձերբակալվել են անհետ կորածների ծնողներից երկուսը․ Քննչական կոմիտե
6 ՀՈԿ 2025 13:37
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ անհետ կորած զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը, լրագրողների հետ զրույցում նշել է. «Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մեր Արսենին եւ Աբիջյանին ձերբակալել են, տեղափոխել են Մասիվի քաղմաս։ Տեղեկություն ունենք, որ տեղափոխում են Աջափնյակի դատարան»։
Ի նշան բողոքի, 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականցրել Կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ–ի դիմաց, նրանք փակել էին մուտքի դուռը, թույլ չէին տալիս որեւէ մեկը դուրս գա, կամ մտնի։ Ժամանել էին ոստիկաններ, որոնք փորձում էին հեռացնել ակցիայի մասնակիցներին, սակայն ի վերջո տեղի տվեցին եւ բախում չեղավ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել