Մոսկվայում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարը
3 ՕԳՍ 2025 07:16

Մոսկվայում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարը
3 ՕԳՍ 2025 07:16
Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին Մոսկվայից բերվել է Եկատերինբուրգ քննչական գործողությունների նպատակով, որոնց շրջանակում նախկինում ադրբեջանցիների խմբակային ձերբակալություններ էին տեղի ունեցել։
Haqqin.az Telegram ալիքը հաղորդում է, որ Շիխլինսկին ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանատնից դուրս գալիս։ Շիխլինսկին հետախուզվում էր հուլիսի կեսերից։
Մինչև այդ Եկատերինբուրգում ձերբակալվել էր նրա որդին՝ Մութվալան, պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել