Էրդողանը խորհուրդ է տվել Մելոնիին թողնել ծխելը
Գրանցվել
Գրանցվել
«Դուք պետք է թողնեք ծխելը». Էրդողանի անսպասելի խորհուրդը Ջորջիա Մելոնիին
13 ՀՈԿ 2025 15:59
«Դուք պետք է թողնեք ծխելը». Էրդողանի անսպասելի խորհուրդը Ջորջիա Մելոնիին

«Դուք պետք է թողնեք ծխելը». Էրդողանի անսպասելի խորհուրդը Ջորջիա Մելոնիին

13 ՀՈԿ 2025 15:59
Եգիպտոսում Գազայի հարցով գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ոչ պաշտոնական և հետաքրքիր զրույց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի միջև։ Ինչպես հայտնում է թուրքական İhlas գործակալությունը, զրույցի ընթացքում Էրդողանը, որը հայտնի է ծխելու դեմ իր անհանդուրժողական վերաբերմունքով, կոչ է արել իտալացի գործընկերոջը թողնել վնասակար սովորությունը։
«Հիանալի տեսք ունեք, բայց ես պետք է ստիպեմ, որ դուք թողնեք ծխելը»,— ասել է Էրդողանը Մելոնիին։ Իտալիայի վարչապետը ժպիտով հակադարձել է. «Ոչ, ոչ, ոչ»։ Նրանց կողքին գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ևս ժպտալով, միջամտել է՝ ասելով, որ «դա անհնար է»։
Զրույցից առաջ Մելոնին հետաքրքրվել էր Թուրքիայի նախագահի ինքնազգացողությամբ՝ նշելով, որ իրենց ինքնաթիռները միաժամանակ են ժամանել Շարմ էլ Շեյխի օդանավակայան։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել