Լիբանանի Դրուզների առաջնորդը հաշտության կոչ է արել Սիրիայում
18 ՀՈՒԼ 2025 16:30

Լիբանանի Դրուզների առաջնորդը հաշտության կոչ է արել Սիրիայում
18 ՀՈՒԼ 2025 16:30
Լիբանանի դրուզների համայնքի առաջնորդ Վալիդ Ջումբլատը կոչ է արել հաշտություն հաստատել բեդվինների ցեղերի և Էս-Սուվեյդայի դրուզների միջև՝ երկխոսություն սկսելու համար։
Նա նաև առաջարկել է ստեղծել հետաքննող հանձնաժողով՝ Էս-Սուվեյդայի բնակիչների և բեդվինների դեմ կատարված «հանցագործությունները բացահայտելու» համար, որոնք, նրա խոսքով, նույնպես Ջաբալ-էլ-Արաբի (Սիրիայի հարավում գտնվող լեռնային զանգված, որտեղ հիմնականում բնակվում են դրուզներ) անբաժանելի մասն են։ Ջումբլատը դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի ուղղությամբ, ինչպես նաև Իսրայելի կողմից Լիբանանի վրա «ամենօրյա հարձակումները»։
Իսկ Էս-Սուվեյդայում իրավիճակը չի լիցքաթափվում։ Իսրայելի աջակցությունը վայելող Հիքմաթ ալ-Հիջրիի զինյալ խմբավորումները գերեվարել են բեդվինների ցեղերին պատկանող բազմաթիվ ընտանիքներ։ Դրուզները սպառնում են մահապատժի ենթարկել կանանց և երեխաներին, եթե արաբական ցեղերի զինված խմբերը մտնեն տարածք։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել