Թրամփը և BRICS-ը. Մաքսատուրքերի սպառնալիքը
Գրանցվել
Գրանցվել
Թրամփ․ BRICS-ից դուրս են գալիս իմ սպառնալիքների պատճառով
15 ՀՈԿ 2025 06:28
Թրամփ․ BRICS-ից դուրս են գալիս իմ սպառնալիքների պատճառով

Թրամփ․ BRICS-ից դուրս են գալիս իմ սպառնալիքների պատճառով

15 ՀՈԿ 2025 06:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) անդամ երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու իր սպառնալիքները տվել են ցանկալի արդյունքը։ Նա հայտարարել է, որ իր կոշտ դիրքորոշման շնորհիվ երկրները սկսել են հրաժարվել միավորմանն անդամակցելուց։
«Ես ասացի, որ եթե որևէ մեկը ցանկանում է լինել BRICS-ում, դրանում որպես այդպիսին ոչ մի արտառոց բան չկա, բայց մենք մաքսատուրքեր կսահմանենք ձեր երկրի դեմ, և բոլորը դուրս եկան։ Բոլորը դուրս են գալիս BRICS-ից»,— նշել է Թրամփը։
Հատկանշական է, որ այս տարվա սեպտեմբերին կայացել է BRICS-ի առցանց գագաթնաժողովը։ Այն նվիրված էր Վաշինգտոնի կողմից կիրառվող սակագնային քաղաքականությանն ի պատասխան՝ անդամ երկրների միջև տնտեսական գործընկերության ակտիվացման հարցերի քննարկմանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել