Թրամփ Կրտսերի գաղտնի հանդիպումը Էրդողանի հետ
Գրանցվել
Գրանցվել
Դոնալդ Թրամփ Կրտսերը գաղտնի հանդիպել է Էրդողանի հետ․ ԶԼՄ-ներ
19 ՍԵՊ 2025 06:31
Դոնալդ Թրամփ Կրտսերը գաղտնի հանդիպել է Էրդողանի հետ․ ԶԼՄ-ներ

Դոնալդ Թրամփ Կրտսերը գաղտնի հանդիպել է Էրդողանի հետ․ ԶԼՄ-ներ

19 ՍԵՊ 2025 06:31
Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփ Կրտսերը՝ նախագահ Թրամփի որդին, անցյալ շաբաթ գաղտնի այցելել է Թուրքիա և հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ Դոլմաբահչե պալատում Ստամբուլում։
Քաղաքական գործչին հղում անելով՝ այդ մասին գրում է DW-ի թուրքական ծառայությունը: «Նա [Էրդողանը] բանակցություններ է վարել: Նշվել է, որ հանդիպումը «բիզնեսմենի» հետ է, բայց չեն նշել նրա անունը: Պաղեստինը տառապում է, իսկ նրանք Թրամփի որդու հետ համագործակցում են լոբբիստական ընկերությունների միջոցով: Նրանք Պաղեստինին ու մեր պաղեստինցի եղբայրներին ու քույրերին թողնում են Թրամփի կողմնակալության համար», ասել է քաղաքական գործիչը:
Middle East Eye հրատարակության տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի որդին իսկապես հանդիպել է Էրդողանին: Նշվում է, որ կրտսեր Թրամփը Թուրքիա է այցելել ոչ թե միայնակ, այլ գործարարների խմբի հետ:
Հիշեցնենք, որ հրապարակային ելույթներում Էրդողանը մշտապես դեմ է հանդես է գալիս Գազայում Իսրայելի հարձակողական գործողություններին։ Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա սերտ հարաբերությունները, Էրդողանի ընդդիմախոսները միշտ էլ թերահավատորեն են վերաբերվել այդ ելույթներին։ Թրամփ Կրտսերի այցը Թուրքիա և նրա հանդիպումը Էրդողանի հետ ներկայացնում են որպես հերթական ապացույցը, որ Պաղեստինի հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը միանշանակ չէ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել