Դոհա. Իսրայելի դեմ քայլեր չկան գագաթնաժողովում
Գրանցվել
Գրանցվել
Դոհայում կայանալիք գագաթնաժողովի բանաձևում Իսրայելի դեմ քայլեր չկան. Reuters
15 ՍԵՊ 2025 05:40
Դոհայում կայանալիք գագաթնաժողովի բանաձևում Իսրայելի դեմ քայլեր չկան. Reuters

Դոհայում կայանալիք գագաթնաժողովի բանաձևում Իսրայելի դեմ քայլեր չկան. Reuters

15 ՍԵՊ 2025 05:40
Դոհայում կայացել է Իրանի և Կատարի արտաքին գործերի նախարարների՝ Արաղչիի և ալ-Թանիի հանդիպումը՝ Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովի նախօրեին: Այդ մասին հայտնում են Իրանի պաշտոնական աղբյուրները։
Քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև միջազգային իրադարձությունները, այդ թվում՝ միջուկային հարցը և Իրանի դիվանագիտական ջանքերը համապատասխան բանակցություններում: Բացի այդ, ուշադրություն է դարձվել Կատարի վրա Իսրայելի հարձակմանը: Գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 15-ին։
Ի դեպ, արդեն տեղեկատվական արտահոսք է արվել, որ Դոհայում կայանալիք արաբաիսլամական գագաթնաժողովում ընդունվելիք բանաձևի նախագծում չեն նշվում Իսրայելի դեմ որևէ դիվանագիտական կամ տնտեսական քայլեր: Այդ մասին գրում է Reuters գործակալությունը, որի աղբյուրը ծանոթացել է փաստաթղթին: Բայց նաև նշվում է, որ փաստաթուղթը կարող է փոփոխվել մինչև գագաթնաժողովի մեկնարկը սեպտեմբերի 15-ին:
Բացի այդ, հայտնի է, որ բանաձևի նախագծում դատապարտվում է Դոհայի վրա Իսրայելի հարձակումները, և դա ներկայացվում է որպես ապակայունացնող քայլ: Գագաթնաժողովին մասնակցող երկրները, այդուհանդերձ, դեմ են արտահայտվում «Իսրայելի ծրագրերին՝ նոր իրականություն պարտադրելու տարածաշրջանին»:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել