Թրամփի հեղինակությանը հարվածը․ Դոհայի և Լեհաստանի
Գրանցվել
Գրանցվել
Դոհայի և Լեհաստանի միջադեպերը հարված են Թրամփի հեղինակությանը․ Bloomberg
12 ՍԵՊ 2025 08:45
Դոհայի և Լեհաստանի միջադեպերը հարված են Թրամփի հեղինակությանը․ Bloomberg

Դոհայի և Լեհաստանի միջադեպերը հարված են Թրամփի հեղինակությանը․ Bloomberg

12 ՍԵՊ 2025 08:45
Իսրայելական հրթիռները Կատարում և ռուսական անօդաչուները Լեհաստանում խաթարում են ԱՄՆ-ի ազդեցությունը ընկերների և թշնամիների շրջանում, արձանագրում է Bloomberg-ը։
Իսրայելի շոկային հարվածը Կատարի մայրաքաղաք Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին, որին հաջորդեց ռուսական անօդաչու սարքերի ներխուժումը ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի օդային տարածք, կրկնակի հարված հասցրեց Դոնալդ Թրամփի այն պնդմանը, թե իր ղեկավարության ներքո ընկերներն ու թշնամիներն ավելի քան երբևէ հարգում են ԱՄՆ-ին։
Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Կատարի մայրաքաղաքի՝ ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներից մեկի վրա հարված հասցնելու համար փոխանցում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Սակայն հրապարակային մակարդակում ԱՄՆ նախագահը ձեռնպահ է մնացել ավելի ակտիվ միջամտությունից։
Politico-ն ևս գրում է, թե Թրամփը և նրա մերձավոր օգնականները մտահոգված են, որ Իսրայելի հարձակումը ՀԱՄԱՍ-ի ղեկավարների վրա Կատարում խաթարել է Գազայում հաշտության մասին բանակցությունները, «հնարավոր է՝ ընդմիշտ»։
Ավելին, Թրամփի թիմին մոտ կանգնած անձի խոսքով, Թրամփը և նրա մերձավոր օգնականները սկսել են կասկածել, արդյո՞ք Նեթանյահուն, ով թույլատրել է հարվածը և սպառնացել նոր հարվածներով, փորձել է խոչընդոտել բանակցություններին։ «Ամեն անգամ, երբ նրանք առաջընթաց են գրանցում, նա ինչ-որ մեկին ռմբակոծում է։ Սա է պատճառը, որ նախագահը և նրա օգնականները այդքան դժգոհ են Նեթանյահուից», - ասել է զրուցակիցը։
Երկու աղբյուրների համաձայն, Սպիտակ տունը փորձում է հանգստացնել Կատարի ներկայացուցիչներին, որոնց բարձրաստիճան ղեկավարներն Իսրայելի գործողությունները նկարագրելու համար օգտագործում են այնպիսի բառեր, ինչպիսին է «վայրագություն»։
Զուգահեռ՝ մեկ այլ միջադեպ եղավ Եվրոպայում, որին Վաշինգտոնի արձագանքը ևս միանշանակ չի գնահատվում։ Խոսքը Լեհաստանի օդային տարածք ռուսական մեկ տասնյակից ավելի անօդաչուների միաժամանակյա ներխուժման մասին է։
Թրամփը, փաստացի, հրաժարվել է դատապարտել նաև ռուսական դրոնների ներխուժումը Լեհաստան՝ հայտարարելով, որ «դա կարող էր սխալ լինել, բայց ամեն դեպքում ես գոհ չեմ այս իրավիճակի հետ կապված ոչ մի բանից»։ Թրամփի զուսպ դիրքորոշումը կտրուկ հակադրվում է աշխարհի ամենադժվար հակամարտությունները լուծելու իր յուրահատուկ կարողության մասին նրա բազմիցս արված հայտարարություններին։ Հիշենք նաև, որ միջադեպից օրեր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ոչ մի դեպքում չի լքի Լեհաստանին և անհրաժեշտության դեպքում անգամ կմեծացնի իր ներկայությունն այնտեղ։
Այս ամենի հաշվարկով՝ որոշ փորձագետներ այս զարգացումները համարում են հարված Թրամփի հեղինակությանը և կարևոր աշխարհաքաղաքական կետերում ԱՄՆ ազդեցության անկման ցուցիչ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել