Շունը կծել է երեխային. ի՞նչ անել
Գրանցվել
Գրանցվել
Մեկուկես տարեկան երեխային 20 օրական շուն է կծել, որը, ավելի ուշ, սատկել է
13 ՍԵՊ 2025 12:14
Մեկուկես տարեկան երեխային 20 օրական շուն է կծել, որը, ավելի ուշ, սատկել է

Մեկուկես տարեկան երեխային 20 օրական շուն է կծել, որը, ավելի ուշ, սատկել է

13 ՍԵՊ 2025 12:14
Կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք: Այս անգամ՝ Արարատի մարզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ընդ որում, կծելուց քիչ ժամանակ անց կենդանին սատկել է։ Ավանեսյանը հիշեցրել է, որ այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:
Թեմային ավելի մանրամասն անդրադարձել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ «Սեպտեմբերի 12-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղին Արտաշատ ԲԿ-ից հաղորդում է ստացվել Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ: Վերջինս տեղափոխվել է ԲԿ՝ «Ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով։ Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը, որը կարճ ժամանակ անց սատկել է»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, հերթական դեպքի առթիվ, հիշեցնում են կենդանիների խնամքի ժամանակ անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտությունը։ «Անկախ այն հանգամանքից ձեր տան, բակի, հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը: Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի:
Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է.
կենդանու կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:
Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է`
-պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների,
-կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին անհապաղ հայտնել անասնաբույժներին,
-չգնել և չխնամել շներ առանց կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ անասնաբույժի տեղեկանքի,
-կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի»,- հորդորում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել