Դեսպանի եղբորը մեղադրանք՝ զենքի շրջանառության համար
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել
6 ՍԵՊ 2025 09:11
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

6 ՍԵՊ 2025 09:11
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին հայտնում են մի շարք շրատվամիջոցներ՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեից ստացած պարզաբանմանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի մեղադրանք է ներկայացվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով` հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը»,- լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Ըստ Քննչական կոմիտեի` նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։
Հիշեցնենք` Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչ Մկրտչյանը, ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին Փարաքարում։ Ըստ ՆԳՆ-ի` այդ օրը պարեկները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով մի տոմեքենա են կանգնեցրել։ Ուղևորը դուրս է եկել մեքենայից և փախել՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը (Մկրտիչ Մկրտչյանը) նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին։
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Մկրտիչ Մկրտչյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել