ՀՀ դեսպանը Սիրիայի նախագահին հավատարմագրեր հանձնեց
Գրանցվել
Գրանցվել
Սիրիայում ՀՀ դեսպանը հավատարմագրեր է հանձնել Սիրիայի նախագահին
21 ՀՈԿ 2025 13:14
Սիրիայում ՀՀ դեսպանը հավատարմագրեր է հանձնել Սիրիայի նախագահին

Սիրիայում ՀՀ դեսպանը հավատարմագրեր է հանձնել Սիրիայի նախագահին

21 ՀՈԿ 2025 13:14
Հոկտեմբերի 20-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո դեսպան Խարազյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Ալ-Շարաայի հետ, որին ներկա է գտնվել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Ալ-Շեյբանին:
Առանձնազրույցի ընթացքում Սիրիայի նախագահը հաջողություն է մաղթել դեսպան Խարազյանին իր առաքելության մեջ՝ վստահություն հայտնելով, որ վերջինս իր ավանդը կբերի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Ռուբեն Խարազյանն իր հերթին ընդգծել է հայ-սիրիական համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ նշելով, որ երկու երկրները կապված են դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերություններով։ Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել