Դելիում բողոքում են ՌԴ բանակում հավաքագրված հնդիկների հարազատները
3 ՆՈՅ 2025 11:24

Դելիում բողոքում են ՌԴ բանակում հավաքագրված հնդիկների հարազատները
3 ՆՈՅ 2025 11:24
Հնդկաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիա են անցկացրել այն հնդիկների ծնողները, եղբայրներն ու քույրերը, որոնք խաբեությամբ հավաքագրվել են ռուսական բանակ՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։
Ցուցարարները պահանջում են Հնդկաստանի կառավարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իրենց որդիներին ու եղբայրներին տուն վերադարձնելու համար։ Նրանցից շատերը Ռուսաստան են մեկնել ուսման նպատակով, սակայն տեղում նրանց ստիպել են ռուսերենով պայմանագրեր ստորագրել զինվորական ծառայության մասին։ 
Վերջին զոհերից մեկը 28-ամյա Սոնուն է, որի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին։
Բողոքի ակցիային, ըստ տեղեկությունների, մասնակցել է շուրջ 50 մարդ։ Նրանք պարզել էին պաստառ, որի վրա պատկերված էին ռազմական համազգեստով 20 հնդիկների լուսանկարներ։ Նրանցից ոմանք անհետ կորել են, երկուսը՝ զոհվել, սակայն հարազատները չեն կարողանում ստանալ նրանց մարմինները։
Ըստ ռուսական անկախ լրատվամիջոցների՝ զոհվածների ընտանիքները ռուսական իշխանությունների կողմից որևէ փոխհատուցում չեն ստանում։ Հարազատները պահանջում են իրենց կառավարությունից արձագանքել և վերջ դնել իրենց զավակների՝ օտար պատերազմում հայտնվելու  ողբերգությանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել