Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
5 ՍԵՊ 2025 06:17

Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
5 ՍԵՊ 2025 06:17
ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այսպիսի հանձնարարություն է տվել Քննչական կոմիտեն:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի (ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն), հայտնում է middleeasteye.net-ը:
Կոչ է արվում անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) խորհրդի նախագահն է:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել