Դավիթ Համբարձումյանը՝ շուտով Հայաստանում կլինեմ
Գրանցվել
Գրանցվել
Շուտով կլինեմ Հայաստանում․Դավիթ Համբարձումյանը՝ կալանքի որոշման մասին
24 ՀՈԿ 2025 10:24
Շուտով կլինեմ Հայաստանում․Դավիթ Համբարձումյանը՝ կալանքի որոշման մասին

Շուտով կլինեմ Հայաստանում․Դավիթ Համբարձումյանը՝ կալանքի որոշման մասին

24 ՀՈԿ 2025 10:24
Իր ազատազրկման մասին դատարանի որոշմանն արձագանքել է Դավիթ Համբարձումյանը։ Տեղեկացրել է, որ ՀՀ-ից բացակայում է, կվերադառնա ծրագրված ժամկետում՝ հոկտեմբերի 28-ին և կշարունակի պայքարը՝ իմպիչմենթի տրամաբանության մեջ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան գրառման մեջ։
Իմպիչմենտը եղել և շարունակում է մնալ Նիկոլից օր առաջ ազատվելու միակ տարբերակը։ Ուստի կոչ եմ անում ընդդիմությանն ու հայրենասեր բոլոր քաղաքացիներին միավորվել այդ օրակարգի շուրջ և հնարավորինս շուտ կյանքի կոչել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Վստահեցնում եմ՝ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան։ Դա է ուզում նաև մեր ժողովուրդը։ Ուստի պետք է պայքարել և հասնել հաղթանակի։

Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս օրերին ես աշխատանքային այցով գտնվում եմ արտերկրում։

Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է: Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։
- Դավիթ Համբարձումյան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել