Դատարանը 0.8 հա հող վերադարձրեց Մեղրի համայնքին
8 ՀՈԿ 2025 07:23

Դատարանը 0.8 հա հող վերադարձրեց Մեղրի համայնքին
8 ՀՈԿ 2025 07:23
Սյունիքի մարզի դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը դատարանը բավարարել է. Մեղրի համայնքին կվերադարձվի 0.8 հա մակերեսով հողամաս: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին և ապրիլի 23-ին վերոնշյալ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով հինգ հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որոնք ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։
Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․5 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդների ձևական լինելու փաստը հաստատվել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել