Կաթողիկոսի ձայնագրությունը՝ հետաքննություն
Գրանցվել
Գրանցվել
Հոգևորականների խոսակցության ձայնագրությունը քննության առարկա կդառնա
17 ՀՈԿ 2025 12:53
Հոգևորականների  խոսակցության ձայնագրությունը քննության առարկա կդառնա

Հոգևորականների խոսակցության ձայնագրությունը քննության առարկա կդառնա

17 ՀՈԿ 2025 12:53
Համացանցում տարածվող հեռախոսազրույցի ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Այս մասին ReOpen-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Տեր Նաթան արքեպիսկոպոսին և Հայր Աղան Երնջակյանին՝ Հայրապետի նախկին գավազանակրին վերագրվող հեռախոսազրույցն է։
Աղան Երնջակյանի խոսքով՝ Վեհափառն իրեն պարտադրել է ընտանիքի հետ միասին մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին, իսկ երբ ինքը հրաժարվել է՝ ծառայության մեջ իր համար դժվարություններ են ստեղծվել։ Տարածված ձայնագրությունում, մասնավորապես, 2 ենթադրյալ հոգևորականներից մեկը նշում է․ «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։ Հոգևորականները քննարկում են նաև տնից հեռու նշանակվելու հարցը․ «Ինձ 200 կմ իմ տնից հեռու նշանակում են, եթե իմանամ՝ դրանից հայ եկեղեցին փրկվում ա, ես սիրով 2000 կմ էլ կգնամ, բայց եթե ես իմ մորը և ընտանիքին պիտի թողնեմ, գնամ Վանաձորում ապրեմ, որ զուտ մի մարդ տենց ա ուզում և իմ կյանքում դիսկամֆորտ ա ուզում, ես չեմ ընդունում էդ դիսկամֆորտը իմ կյանքում»։
Համացանցում տարածվող հեռախոսազրույցի աղմկահարույց ձայնագրության առթիվ հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռը։
«Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։ Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ»,- գրել են Մայր Աթոռից՝ հիշեցնելով՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա։
Հույս են հայտնել, որ իրավապահ մարմինները համարժեք արձագանք կտան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել