Դաշնակցությունը փակելու իմաստը ո՞րն է, դուք ամեն օր փակում եք․ Փաշինյան
1 ՀՈԿ 2025 15:19

Դաշնակցությունը փակելու իմաստը ո՞րն է, դուք ամեն օր փակում եք․ Փաշինյան
1 ՀՈԿ 2025 15:19
Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք ջղագրգիռ, կարո՞ղ է պատճառն այն է, որ ստիպված եք եղել խոստովանել միջազգային ամբիոններից, որ տապալվել է այն օրակարգը, որն ուզում էիք վաճառել ժողովրդի վրա։ Այս մասին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրել է Քրիստինե Վարդանյանը՝ հընթացս հիշեցնելով, թե արդեն տեղյակ է, որ Փաշինյանը մտադիր է փակել Դաշնակցությունը։
«Ինչ վերաբերում է օգոստոսի ութի օրակարգին, դուք եք ուզում, որ այն տապալվի, բայց բացառված է դա։ Ես, այդ թվում՝ միջազգային կառույցներում, արձանագրումն արել եմ, որ այն չի՛ կարող տապալվել, որովհետև խաղաղությունն իրականություն է, և խաղաղությունը դառնալու է ավելի ու ավելի ինստիտուցիոնալ»,- ասել է Փաշինյանը։ Անդրադարձել է նաև Դաշնակցությունը փակելու հեռանկարին։ «Դաշնակցությունը փակելու իմաստը ո՞րն է, դուք ամեն օր փակում եք»,- նշել է նա։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել