Հետ կանգնեք, այլ ուղի ընտրեք. Դանիայի ԱԳ նախարարի ուղերձը Ռուսաստանին
23 ՍԵՊ 2025 08:45

Հետ կանգնեք, այլ ուղի ընտրեք. Դանիայի ԱԳ նախարարի ուղերձը Ռուսաստանին
23 ՍԵՊ 2025 08:45
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոքքե Ռասմուսենը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի իր սադրիչ և հարձակողական գործողությունները։
«Ռուսաստանի հարևանները լիովին հիմնավորված մտահոգություն ունեն, որ կարող են դառնալ հաջորդ թիրախը։ Դանիան ամբողջությամբ աջակցում է Էստոնիայի տարածքային ամբողջականությանը։ Ռուսական սադրանքները պետք է դադարեցվեն։ Այդ պատճառով այսօր մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ հետ կանգնեք։ Հետ կանգնեք։ Ընտրեք այլ ուղի», — հայտարարել է Ռասմուսենը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող անկառավարելի անորոշություն և քաոս ստեղծել այն վայրերում, որտեղ ցանկանա։
«Օդային տարածքի խախտումները խարխլում են միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքները, որոնք ծառայում են մեզ բոլորիս», — հավելել է դանիացի բարձրաստիճան դիվանագետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել