Փաշինյանը՝ Ղուկասյանի հայտարարության մասին. թյուրիմացություն
Գրանցվել
Գրանցվել
Դա թյուրիմացություն է. Փաշինյանը՝ Ղուկասյանի հայտարարության մասին
1 ՀՈԿ 2025 14:50
Դա թյուրիմացություն է. Փաշինյանը՝ Ղուկասյանի հայտարարության մասին

Դա թյուրիմացություն է. Փաշինյանը՝ Ղուկասյանի հայտարարության մասին

1 ՀՈԿ 2025 14:50
Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից։ Ինչպե՞ս․ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։
Ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար։
Կարծում եմ, որ դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի․ և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը։ Չի կարող Հայաստանի որևէ, թեկուզ ՏԻՄ պաշտոնյան կասկածի տակ դնի ՀՀ անկախությունը։
Հիշեցնենք, որ թեման Գյումրիի քաղաքապետի հայտարարությանն է վերաբերում։ Նա հայտարարել էր, թե կողմ է, որ Հայաստանը Միութենական պետության կազմ մտնի։ «Թուրքահպատակ շան տղա կասեմ նրան, ով ասի, թե սխալ եմ ասում, որ ՀՀ-ն պիտի ՌԴ-ի հետ միություն կազմի»,- նշել էր Ղուկասյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել