Կիպրոսում հրդեհի հետևանքով կա 2 զոհ
24 ՀՈՒԼ 2025 11:15

Կիպրոսում հրդեհի հետևանքով կա 2 զոհ
24 ՀՈՒԼ 2025 11:15
Կիպրոսում շարունակվում է պայքարը Լիմասոլի հյուսիսում բռնկված խոշոր հրդեհի դեմ, որը երկրին պատած անոմալ տապի առաջին օրը հանգեցրել է առնվազն չորս գյուղերի տարհանման:
Ըստ ոստիկանության տվյալների՝ հուլիսի 23-ի երեկոյան Մոնագրի-Ալասա ճանապարհին ամբողջությամբ այրված մեքենայում հայտնաբերվել է երկու մարմին: Բացի այդ, երկու մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 24-ի արևածագին սկսվել է օդային հրդեհաշիջումը:
Սակայն շատ վայրերում չի հաջողվում կրակին դիմադրել: Հրդեհի հետևանքով այրվել են տներ և մեքենաներ, շարունակվում է քաղաքացիների տարհանումը:
Զուգահեռ՝ օդի ջերմաստիճանն է աճում։ Հուլիսի 23-ի 43-ի դիմաց՝ հուլիսի 24-ին օդի ջերմաստիճանը Կիպրոսում հասել է 44 աստիճանի։ Կիպրոսն օգնություն է խնդրել։ Արձագանքել է Հորդանանը՝ խոստանալով ուղարկել երկու ինքնաթիռ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել