Ցույցեր Թուրքիայում, Վրաստանում, անգամ՝ Ադրբեջանում
16 ՍԵՊ 2025 06:45

Ցույցեր Թուրքիայում, Վրաստանում, անգամ՝ Ադրբեջանում
16 ՍԵՊ 2025 06:45
Ադրբեջանում զինվորների հարազատները փակել են զորամասերից մեկի մուտքը և պահանջում են հանդիպում զորակոչիկների հետ։ Բողոքի ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է զորամասեր այցելելու ժամանակավոր արգելքի մասին։
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հազարավոր կողմնակիցները Անկարայում բողոքի ակցիա են իրականացրել՝ դատարանի որոշման դեմ, որը կարող է չեղարկել կուսակցության 2023 թ. համագումարի արդյունքները և պաշտոնանկ անել առաջնորդ Օզգյուր Օզելին՝ ձայների կեղծման մեղադրանքով, ինչը կուսակցությունը համարում է քաղաքական հետապնդում։
Վրաստանում եվրոպամետ բողոքների 291-րդ օրն է. քաղաքացիները Ռուսթավելի պողոտայում պահանջում են արդար խորհրդարանական ընտրություններ, ձերբակալված ակտիվիստների ազատ արձակում և քաղաքական փոփոխություններ, իսկ հոկտեմբերի 4-ին նախատեսվում է լայնածավալ հանրահավաք ամբողջ երկրում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել