Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժություններ․ Հայաստանը չի մասնակցում
31 ՕԳՍ 2025 09:43

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժություններ․ Հայաստանը չի մասնակցում
31 ՕԳՍ 2025 09:43
Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ երեք զորավարժություններ՝ «Փոխազդեցություն-2025», «Որոնում-2025» և «Էշելոն-2025». Հայաստանը զորավարժություններին չի մասնակցում:
Բելառուսում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 2000 զինծառայող և 450 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 9 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 70 ԱԹՍ, հայտնել է զորավարժությունների Միացյալ մամուլի կենտրոնը:
Զորավարժություններին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ՀԱՊԿ զորքերի զորախմբերը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել