ՀԱՊԿ, ԱՊՀ, ՇՀԿ. Համագործակցության նոր քարտեզ
Գրանցվել
Գրանցվել
ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են համագործակցության «ճանապարհային քարտեզ»
3 ՍԵՊ 2025 13:20
ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են համագործակցության «ճանապարհային քարտեզ»

ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են համագործակցության «ճանապարհային քարտեզ»

3 ՍԵՊ 2025 13:20
ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քայլեր կձեռնարկեն միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար։ Այդ դիրքորոշումն ամրագրել են Պեկինում՝ ստորագրելով «ճանապարհային քարտեզ»։ Այդ մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նույն աղբյուրի համաձայն՝ Պեկինում ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և ՇՀԿ+ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության ավագ վարչական պաշտոնյաների հանդիպում։
Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման, ինչպես նաև նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու առաջարկներ», – նշել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել