«Կրոկուս»-ի գործով մեղադրյալները խոստովանել են մեղքը | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
«Կրոկուս» համերգասրահի գործով մեղադրյալները խոստովանել են մեղքը
4 ՕԳՍ 2025 12:49
«Կրոկուս» համերգասրահի գործով մեղադրյալները խոստովանել են մեղքը

«Կրոկուս» համերգասրահի գործով մեղադրյալները խոստովանել են մեղքը

4 ՕԳՍ 2025 12:49
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կատարողները դատարանում դատախազի կողմից մեղադրական եզրակացության ընթերցումից հետո խոստովանել են իրենց մեղքը, հայտնել է ՌԲԿ-ին գործընթացի մասնակիցներից մեկը:
Ֆարիդունին հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը, Միրզոևը նույնպես խոստովանել է մեղքը և ներողություն խնդրել տուժածներից, իսկ Ռաչաբալիզոդան մասամբ է ընդունել մեղքը՝ համաձայնելով ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեղադրանքին, բայց չի ընդունել ահաբեկչություն կատարելու մեղադրանքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին է Մոսկվայում սկսվել «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործի էության քննությունը: Դատարանը «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին քրեական գործը քննել է փակ ռեժիմով: Քաղաքացիական հայցերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 66 միլիոն ռուբլի:
Մեղադրյալների նստարանին գտնվող 19 անձից 13-ին մեղադրում են ահաբեկչության մեջ, մնացածներին՝ ահաբեկչությանը նպաստելու մեջ: Նրանց թվում են ահաբեկչության չորս կատարողներ և 15 հանցակիցներ:
«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 149 մարդ: Նախօրեին ТАСС-ը, հղում անելով գործի նյութերին, հայտնել էր, որ զոհերի գրեթե կեսը մահացել է հրդեհի հետևանքով:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել