«Ցորենի օպերացիան» աղմկոտ է. ի՞նչ կա իրականում
12 ՆՈՅ 2025 16:30

«Ցորենի օպերացիան» աղմկոտ է. ի՞նչ կա իրականում
12 ՆՈՅ 2025 16:30
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը «Երևանի համբույրը» վերնագրով զեկույցում պնդում է, թե Հայաստանը քաղաքական նկատառումներից ելնելով պատրաստվում է հրաժարվել ռուսական ցորենից և այն փոխարինել ուկրաինականով՝ ԵՄ աջակցությամբ։
Հայաստանի կառավարությունը, սակայն, կտրուկ հերքել է այս պնդումները․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանք անվանել է «բացարձակ անհեթեթություն»՝ շեշտելով, որ գնումներն իրականացնում են մասնավոր ընկերությունները շուկայական տրամաբանությամբ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է համագործակցությունը Երևանի հետ, բայց ակնարկեց, որ հետախուզության տվյալները հիմքեր ունեն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել