Փաշինյանը մասնակցել է Ա․ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի հիմնարկեքին
25 ՕԳՍ 2025 10:16

Փաշինյանը մասնակցել է Ա․ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի հիմնարկեքին
25 ՕԳՍ 2025 10:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Այդ մասին հայտնում են պաշտոնական աղբյուրները։ Մարզադպրոցը կառուցվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:
Այն նախատեսված է շուրջ 300 մարզիկի համար։ Մարզադպրոցի կառուցման նպատակով կառավարությունը հատկացրել է 6.9 միլիարդ դրամ։ Բյուջեն ներառում է նոր մարզադպրոցի նախագիծը, շինարարական աշխատանքները, հեղինակային և տեխնիկական հսկողությունը, սպորտային սարքավորումները, ներքին հարդարանքը և ենթակառուցվածքների ձևավորումը։
Մարզադպրոցը կունենա հատուկ մարզատեսակների (գեղարվեստական մարմնամարզություն և ակրոբատիկա) մարզասրահ, ունիվերսալ մարզադահլիճ՝ տրիբունայով՝ 532 հանդիսատեսի համար, կենցաղային տարածքներ, հանդերձարաններ և սանհանգույցներ, վարչական և սպասարկման տարածքներ, ավտոկայանատեղի՝ 88 մեքենայի համար։
Նախատեսվում է մարզադպրոցի շինաշխատանքներն ավարտին հասցնել 2026թ․ նոյեմբերին։ Նոր համալիրը կհյուրընկալի 2027 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել