Բախումներ Սուլեյմանիեում. փորձել են ձերբակալել ընդդիմության առաջնորդին
22 ՕԳՍ 2025 05:53

Բախումներ Սուլեյմանիեում. փորձել են ձերբակալել ընդդիմության առաջնորդին
22 ՕԳՍ 2025 05:53
Օգոստոսի 21-ի լույս 22-ի գիշերը Իրաքյան Քրդստանի խոշորագույն նահանգներից մեկում՝ Սուլեյմանիեում, բախումներ են ծագել անվտանգության ուժերի և Քրդստանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լահուր Շեյխ Ջանգիի կողմնակիցների միջև։
Ըստ տեղական ԶԼՄ-ների, գործողությունը սկսվել է Ջանգիին Lalazar հյուրանոցում ձերբակալելու փորձով։ Անվտանգության ուժերը շրջապատել են շենքը՝ օգտագործելով բարձրախոսներ՝ քաղաքացիներին զգուշացնելու համար, որ հեռու մնան վտանգավոր գոտուց։
Շուտով հյուրանոցի տարածքում որոտացել են պայթյուններ, և սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հաղորդվում է նաև քաղաքական գործչի նստավայրում բռնկված հրդեհի մասին։
Սուլեյմանիեի դատարանը նախկինում Ջանգիի ձերբակալման օրդեր էր տվել՝ նրան մեղադրելով հասարակական կարգը խախտելու մեջ։ Ինքը՝ քաղաքական գործիչը, մեղադրանքները որակել է քաղաքական և հայտարարել, որ օրդերի մասին իմացել է ԶԼՄ-ներից։
Իրավիճակին արձագանքել են Իրաքյան Քրդստանի իշխանությունները։ Վարչապետ Մասրուր Բարազանին և նախկին նախագահ Մասուդ Բարազանին հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բռնությունները։
Ըստ լրատվամիջոցների, նահանգում պահպանվում է անվտանգության ուժերի բարձր ակտիվությունը, իսկ բախումների տարածքը շարունակում է մնալ արգելափակված։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել