Պեկինում կայանալիք շքերթին կցուցադրվեն գերձայնային հրթիռներ
20 ՕԳՍ 2025 07:07

Պեկինում կայանալիք շքերթին կցուցադրվեն գերձայնային հրթիռներ
20 ՕԳՍ 2025 07:07
Չինաստանի բանակը Պեկինում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ, որը նվիրված է Ճապոնիայի դեմ պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում հաղթանակի 80-ամյակին, ցուցադրելու է գերձայնային հրթիռներ, նոր տանկեր և անօդաչու համակարգեր: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ռազմական շքերթի անցկացման ղեկավար աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի ներկայացուցիչ գեներալ-մայոր Ու Ծեքեն:
«Հիմնական մասը կազմում են չորրորդ սերնդի սպառազինությունները, ինչպիսիք են նոր տանկերը և կրիչի վրա տեղակայված ինքնաթիռների համար նախատեսված մարտական մոդուլները, որոնք ցույց կտան մեր բանակի համակարգային մարտական կարողությունները», - ասել է նա մամուլի ասուլիսում:
«Մեկ այլ առանձնահատկություն է մի շարք առաջադեմ սպառազինությունների ցուցադրությունը, ինչպիսիք են գերձայնային, հակաօդային և հակահրթիռային, ինչպես նաև ռազմավարական հրթիռները»:
Չինաստանը նաև հանրությանը ցույց կտա ցամաքային, ծովային, օդային անօդաչու խելացի և հակաանօդաչու համակարգեր, ցանցային և էլեկտրոնային մարտական գործողությունների միջոցներ: Նա ընդգծել է, որ շքերթին ներկայացվող բոլոր սպառազինությունները հենց չինական արտադրության են:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել