«Ռագասա» թայֆուն. 1,9 միլիոն տարհանված Չինաստանում
Գրանցվել
Գրանցվել
Չինաստանում 1,9 միլիոն մարդ է տարհանվել «Ռագասա» սուպերթայֆունի պատճառով
24 ՍԵՊ 2025 10:37
Չինաստանում 1,9 միլիոն մարդ է տարհանվել «Ռագասա» սուպերթայֆունի պատճառով

Չինաստանում 1,9 միլիոն մարդ է տարհանվել «Ռագասա» սուպերթայֆունի պատճառով

24 ՍԵՊ 2025 10:37
Հարավային Չինաստանում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ՝ «Ռագասա» անվանումը ստացած հզոր սուպերթայֆունի մոտենալու կապակցությամբ։ Ըստ վերջին տվյալների՝ իշխանությունները տարհանել են մոտ 1.9 միլիոն մարդու՝ փորձելով կանխել մարդկային զոհերը մոտեցող տարերքի հարվածից։
Տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Գուանդուն նահանգում, որը, ինչպես սպասվում է, կկրի հիմնական հարվածը, փակվել են դպրոցները, դադարեցվել է ձեռնարկությունների և հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Միայն Գուանդուն նահանգում, արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի տվյալներով, նախապես տարհանվել է ավելի քան 1 միլիոն 44 հազար մարդ։ Շենժեն քաղաքի ամենավտանգավոր շրջաններից տարհանվել է շուրջ 400 հազար բնակիչ։
Հոնկոնգի օդերևութաբանական կենտրոնը փոթորկի էպիկենտրոնում գրանցել է քամու առավելագույն արագություն՝ 195 կմ/ժ։ Օդերևութաբանները կանխատեսում են մրրկային քամի, հորդառատ անձրևներ և լայնածավալ ջրհեղեղներ։
Սպասվում է, որ սեպտեմբերի 24-25-ը «Ռագասան» կհարվածի Հայնան կղզուն, Գուանդուն նահանգին, Գուանսի-Չժուան ինքնավար շրջանին, ինչպես նաև Հոնկոնգի և Մակաոյի հատուկ վարչական շրջաններին։ Թայֆունը կանդրադառնա նաև Յունան նահանգի վրա։
Իրավիճակի լրջությունը հաշվի առնելով՝ շատ երկրների իրենց քաղաքացիներին հորդորել են վերանայել իրենց երթուղիները և հետաձգել այցելությունները Չինաստան, հատկապես՝ վտանգավոր շրջաններ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել