Չինաստանը Ճապոնիային սպառնում է «մարտադաշտով»
17 ՆՈՅ 2025 08:10

Չինաստանը Ճապոնիային սպառնում է «մարտադաշտով»
17 ՆՈՅ 2025 08:10
Չինաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են Թայվանի շուրջ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի արած մեկնաբանությունների պատճառով։ Պեկինը, ի պատասխան, անցել է կոշտ հռետորաբանության՝ զգուշացնելով, որ «ամբողջ երկիրը կարող է դառնալ մարտադաշտ», եթե Ճապոնիան միջամտի Թայվանյան նեղուցի իրավիճակին։
Լարվածությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ Տոկիոն կարող է Թայվանի վրա Չինաստանի հարձակումը դիտարկել որպես «էկզիստենցիալ սպառնալիք» Ճապոնիայի համար և իր զինված ուժերին միջամտելու հրաման տալ։
Ի պատասխան՝ Չինաստանի պետական լրատվամիջոցների հետ կապված «Yuyuantantian» սոցցանցային հարթակը, որը հաճախ արտահայտում է պաշտոնական դիրքորոշում, զգուշացրել է, որ Պեկինը «լիովին պատրաստ է լուրջ հակազդեցության»։
Հնարավոր պատժամիջոցների թվում նշվել են տնտեսական, դիվանագիտական և ռազմական կապերի դադարեցումը, ինչպես նաև առևտրային սահմանափակումները։ Մի քանի ժամ անց այս սպառնալիքն ամրապնդվել է «People’s Liberation Army Daily» թերթի հրապարակմամբ, որտեղ պետության հետ կապված գիտնականը նախազգուշացրել է, որ ճապոնական զինուժի միջամտության դեպքում «ամբողջ երկիրը կարող է դառնալ մարտադաշտ»։
Իրավիճակի հետագա սրացումից խուսափելու նպատակով Ճապոնիան բարձրաստիճան բանագնաց է գործուղում Պեկին։ Ճապոնիայի ԱԳՆ Ասիայի և Օվկիանիայի հարցերով բյուրոյի ղեկավար Մասաակի Կանաին երեքշաբթի օրվանից բանակցություններ կսկսի չինական կողմի հետ։ Նրա առաքելությունն է համոզել Պեկինին, որ վարչապետ Տակաիչիի հայտարարությունները չեն նշանակում շեղում Տոկիոյի նախկին քաղաքականությունից և պաշտոնական դիրքորոշման փոփոխություն Թայվանի հարցում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար