Չինաստանը փորձարկել է էժան «Black Bee» դրոնների պարսը | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Չինաստանը փորձարկել է «Black Bee» Էժանագին դրոնները
22 ՀՈՒԼ 2025 13:05
Չինաստանը փորձարկել է «Black Bee» Էժանագին դրոնները

Չինաստանը փորձարկել է «Black Bee» Էժանագին դրոնները

22 ՀՈՒԼ 2025 13:05
Չինական NORINCO պաշտպանական ընկերությունը ցուցադրել է Black Bee էժան հարվածային անօդաչու թռչող սարքերի խմբի աշխատանքը, որոնցից յուրաքանչյուրը կրում է վեց մինի-ռումբ:
CCTV հեռուստաալիքով ցուցադրված զորավարժությունների ընթացքում դրոնները կազմակերպված կարգով թռչում էին, հետախուզություն էին իրականացնում և համաժամանակյա զանգվածային հարվածներ էին հասցնում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերին՝ գործելով որպես միասնական «խելացի մարտական մոդուլ»:
Նշվում է, որ մոդուլային կառուցվածքի շնորհիվ դրանք կարող են արագ հարմարեցվել առաջադրանքին, տարբեր տեսակի զինամթերքին և օպերատիվ կերպով տեղակայվել:
Փորձարկումների շրջանակներում դրոնները ռումբեր էին գցում նախապես սահմանված թիրախների վրա՝ գործելով ինքնավար կերպով և առանց օպերատորի միջամտության:
Փորձնական կիրառման հաջողությանը հակառակ՝ շատ փորձագետներ դեռ վերջնական գնահատական չեն տալիս, քանի որ դեռ պարզ չէ, թե նորույթն իրեն ինչպես կդրսևորի ակտիվ մարտական գործողությունների ընթացքում, երբ նրա դեմ հակազդող միջոցներ կիրառվեն, իսկ Black Bee-ն շարունակի աշխատել ինքնավար, առանց օպերատորների միջամտության։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել