Չինաստանը 1 տրլն դոլար է առաջարկում ԱՄՆ-ին
7 ՀՈԿ 2025 08:13

Չինաստանը 1 տրլն դոլար է առաջարկում ԱՄՆ-ին
7 ՀՈԿ 2025 08:13
Վաշինգտոնի հետ Չինաստանի առևտրային բանակցողներն առաջարկել են հսկայական գումարներ ներդնել ամերիկյան տնտեսությունում, սակայն որոշակի պայմաններով: Դրանցից մեկը չինական ընկերությունների նկատմամբ վերջին տասնամյակում ազգային անվտանգության նկատառումներից ելնելով սահմանված սահմանափակումների վերացումն է:
Մադրիդում սեպտեմբերին պատվիրակությունների հանդիպումից հետո, որտեղ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ում TikTok-ին շարունակել գործունեությունը, առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը Fox Business-ին հայտնել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը քննարկել են «Միացյալ Նահանգներում չինական ընկերությունների համար ներդրումային միջավայրը»:
ԱՄՆ-ն «արտահայտել է Չինաստանի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ ընդհանուր նպատակի հասնելու համար, երբ խոսքը վերաբերում է ներդրումների խոչընդոտների նվազեցմանը և առևտրային և տնտեսական ճակատում համապատասխան համագործակցության առաջխաղացմանը», փոխանցում են չինական աղբյուրները: Մի քանի օր անց Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Չինաստանի նախագահ
Սի Ծինպինը պնդել է Ամերիկայում «չինական ընկերությունների ներդրումներ կատարելու» համար համապատասխան պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին:
Bloomberg-ի աղբյուրները նշել են, որ այդ քայլն առաջարկվում է որպես մեծածավալ ներդրումային փաթեթի մաս, որը չինացի պաշտոնյաներն այս տարվա սկզբին գնահատել են 1 տրիլիոն դոլար: Սակայն կստանա՞ այդ գումարը ԱՄՆ-ը, թե ոչ՝ ցույց կտան առաջիկա զարգացումները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել