Չինաստանում ստեղծվել է մոծակ-դրոն՝ հետախուզությունների համար
4 ՀՈՒԼ 2025 18:11

Չինաստանում ստեղծվել է մոծակ-դրոն՝ հետախուզությունների համար
4 ՀՈՒԼ 2025 18:11
2025 թվականի հունիսին Չինաստանի Պաշտպանության տեխնոլոգիաների ազգային համալսարանի (NUDT) ինժեներները հանրությանը ներկայացրին իրենց վերջին նվաճումը՝ միկրոսկոպիկ անօդաչու թռչող սարք, որն իր չափերով և տեսքով գրեթե չի տարբերվում մոծակից։ Այս նորարարությունը, որը համատեղում է կենսաբանական դիզայնն ու առաջադեմ տեխնոլոգիաները, կարող է հեղափոխություն առաջացնել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում։
Աննկատ հետախույզ ռազմի դաշտում
Միկրոդրոնի գլխավոր առավելությունը դրա գրեթե աննկատ լինելն է։ Իր չափազանց փոքր չափսերի և անաղմուկ թռիչքի շնորհիվ այն իդեալական գործիք է դառնում պատերազմական գոտիներում հետախուզական տվյալներ հավաքելու համար՝ առանց հակառակորդի կողմից նկատվելու։
«Նման փոքրիկ սարքերը սովորաբար արդյունավետ են ռազմի դաշտում տեղեկատվություն հավաքելու և փոխանցելու համար»,— չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է համալսարանի ուսանող Լյան Խեսյանը։
Ինչպե՞ս է այն աշխատում
Մոծակ-դրոնը հագեցած է բարձր տեխնոլոգիաներով։ Այն կառավարվում է սովորական սմարթֆոնի միջոցով և իր մեջ ներառում է միկրո տեսախցիկ, լսափող, շարժման սենսորներ և կառավարման համակարգեր։ Սարքն ունակ է տեսանկարահանել և ձայնագրել շրջակա միջավայրը՝ հավաքագրված տվյալներն իրական ժամանակում փոխանցելով օպերատորին։
Թռչող սարքի դիզայնը կրկնօրինակում է միջատի. այն թռչելիս թափահարում է թևերը, իսկ երեք բարակ ոտիկները թույլ են տալիս ապահով վայրէջք կատարել ցանկացած մակերեսի վրա՝ էլ ավելի մեծացնելով աննկատ մնալու հավանականությունը։

Ռազմական ոլորտից մինչև բժշկություն և էկոլոգիա
Ըստ մասնագետների՝ սարքը կարող է կիրառվել նաև այլ նպատակներով՝
- Վիրաբուժության մեջ՝ դժվար հասանելի վայրերում գործողություններ իրականացնելու համար,
- Առողջապահական մոնիթորինգի նպատակով,
- Փրկարարական գործողությունների ժամանակ՝ փլատակների տակ մնացած մարդկանց գտնելու համար,
- Էկոլոգիական հսկողության նպատակով՝ շրջակա միջավայրի վիճակը գնահատելու համար
Չինական այս նախագիծը միակը չէ միկրոդրոնների ոլորտում, սակայն իր չափսերի շնորհիվ համարվում է տեխնոլոգիական նոր քայլ։ Նախկինում ստեղծված հայտնի նախագծերից են՝ նորվեգական Black Hornet ափի չափ դրոնը, որը լայն կիրառություն ունի ՆԱՏՕ-ի զորքերում։ Մյուսը Հարվարդի համալսարանի RoboBee մետաղադրամի չափի դրոնն է, որը ոչ միայն թռչում է, այլև կարողանում է սուզվել ջրի մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել