Չինաստանը քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Ճապոնիա
15 ՆՈՅ 2025 10:33

Չինաստանը քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Ճապոնիա
15 ՆՈՅ 2025 10:33
Թայվանի շուրջ լարվածության ֆոնին՝ Չինաստանը իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել դեպի Ճապոնիա ուղևորություններից։ Պաշտոնական Պեկինի այս հորդորը հաջորդել է Ճապոնիայի վարչապետի այն հայտարարությանը, թե Տոկիոն կարող է գործի դնել իր ինքնապաշտպանական ուժերը, եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա։
Այս հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Չինաստանում՝ հանգեցնելով երկու երկրների միջև դիվանագիտական լարվածության սրման։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել