Չինաստանը պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Welt
23 ՕԳՍ 2025 11:54

Չինաստանը պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Welt
23 ՕԳՍ 2025 11:54
Չինաստանը պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա, սակայն Եվրոպան մտահոգություններ ունի։ Այդ մասին գրում է Welt am Sonntag-ը։
Հղում անելով ՉԺՀ կառավարական շրջանակներին մոտ կանգնած դիվանագետներին՝ թերթը նշում է, որ Պեկինը համաձայն է մասնակցել միայն այն դեպքում, եթե առաքելությունն իրականացվի ՄԱԿ-ի մանդատով։
Բրյուսելում նման հայտարարությունները միանշանակ չեն ընդունվել։ Մի կողմից՝ Չինաստանի ներգրավումը կարող է արագացնել միջազգային ուժերի տեղակայման մասին որոշման ընդունումը, բայց մյուս կողմից էլ կան նաև մտահոգություններ։
«Գոյություն ունի ռիսկ, որ Չինաստանը, առաջին հերթին, ձգտում է հետախուզություն վարել Ուկրաինայի տարածքում», - հայտարարել է ընթացիկ քննարկումներին ծանոթ ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը և հավելել, թե հակամարտության սրացման դեպքում էլ Պեկինն ավելի հավանական է կզբաղեցնի ռուսամետ, քան չեզոք դիրքորոշում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել