Չերկասիի McDonald's-ում պատանդ վերցրած տղամարդը վիրավորել է իրեն
7 ՕԳՍ 2025 10:50

Չերկասիի McDonald's-ում պատանդ վերցրած տղամարդը վիրավորել է իրեն
7 ՕԳՍ 2025 10:50
Չերկասիում McDonald's ռեստորանում կրակոցներ արձակած տղամարդը ինքն իրեն է վիրավորել: Նա հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
«Այդ անձը փակվել էր սանհանգույցում և ինքն իրեն վնասվածքներ է հասցրել։ Նա այժմ հոսպիտալացված է», - հայտնել է աղբյուրը։
Ըստ ԶԼՄ-ների՝ նրա հետ բանակցություններ վարելու համար բերվել էր նրա կինը։ Ներկայում պարզվում են նրա պահանջներն ու դրդապատճառները։
Հիշեցնենք, որ հատուկ ջոկատայինները գրոհով գրավել են Ուկրաինայի Չերկասի քաղաքում գտնվող McDonald's-ը, որտեղ զինված տղամարդը պատանդներ էր վերցրել, իսկ ավելի ուշ փակվել էր սանհանգույցում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել