Չարլզ թագավորը Թրամփին նուրբ ակնարկ է արել Ուկրաինայի վերաբերյալ․ CNN
18 ՍԵՊ 2025 12:28

Չարլզ թագավորը Թրամփին նուրբ ակնարկ է արել Ուկրաինայի վերաբերյալ․ CNN
18 ՍԵՊ 2025 12:28
Թագավոր Չարլզ III-ի ելույթում, որը խուսափում էր աշխարհաքաղաքականության մասին որևէ ակնարկից, չորեքշաբթի երեկոյան Ուկրաինայի մասին անցողիկ հիշատակումը, թեև աննշան, աչքի էր ընկնում։ Այդ մասին գրել է CNN-ը:
«Երկու համաշխարհային պատերազմներում մենք միասին կռվել ենք բռնակալության ուժերը հաղթելու համար», - ասել է Չարլզը Դոնալդ Թրամփին Վինձորի պալատում կայացած ընթրիքի ժամանակ:
«Այսօր, երբ բռնակալությունը կրկին սպառնում է Եվրոպային, մենք և մեր դաշնակիցները միասին աջակցում ենք Ուկրաինային՝ ագրեսիան զսպելու և խաղաղություն ապահովելու համար»: Սա ուշագրավ, թեև նրբանկատ հիշեցում էր Դոնալդ Թրամփին, որ Ամերիկայի մասնակցությունը Ռուսաստանին զսպելու Արևմուտքի ջանքերին մնում է անհրաժեշտ և հրատապ պահանջ:
Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյոք այս ազդանշանը կհասնի նպատակին:
Փոխարենը, Թրամփը, նույն ճաշկերույթի ժամանակ, իր բաժակաճառի ընթացքում ոչ մի խոսք չի ասել ընթացող հակամարտության մասին: Փորձագետները չեն բացառում, որ ԱՄՆ նախագահն ու ՄԹ թագավորը, այնուամենայնիվ, խնջույքի ժամանակ զրուցել են Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին։ Սակայն այդ թեմայով դժվար թե մանրամասներ հայտնի դառնան, եթե ինքը՝ Թրամփը չորոշի առաջիկա օրերին պատմել կամ գրել դրա մասին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել