Ճամբարակ–Թթուջուր հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել
22 ՆՈՅ 2025 07:10

Ճամբարակ–Թթուջուր հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել
22 ՆՈՅ 2025 07:10
Նոյեմբերի 21-ին Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ նախնական տվյալներով՝ այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք
ՆԳՆ-ն հայտնում է, որ տեղում աշխատում է 90 փրկարար, որոնց հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի անտառներ և բնակելի գոտիներ։ Աշխատանքները շարունակվում են։
«Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար