Չաբահար-Սև ծով միջանցքը. Հայաստանի դերը
Գրանցվել
Գրանցվել
Չաբահար-Սև ծով միջանցքը Հայաստանով. ծրագիրն ընթացքի մեջ է
27 ՍԵՊ 2025 07:42
Չաբահար-Սև ծով միջանցքը Հայաստանով. ծրագիրն ընթացքի մեջ է

Չաբահար-Սև ծով միջանցքը Հայաստանով. ծրագիրն ընթացքի մեջ է

27 ՍԵՊ 2025 07:42
Չաբահարից Հայաստան, ապա Սև ծով, նաև Պարսից ծոցից դեպի Օման ծով տրանսպորտային ուղին գործարկելու առումով Հայաստանի ու Իրանի միջեւ փոխադարձ ընկալում և պայմանավորվածություն կա։ Ընդ որում, խոսքը ոչ թե գաղափարների մասին է, այլ կոնկրետ, արդեն իրականացվող ծրագրի։ Մանրամասները իր հրաժեշտի ասուլիսում ներկայացրել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք Բարզավանից Նորդուզ արագընթաց ճանապարհ ենք կառուցում։ Իսկ հայկական կողմում Ագարակից Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերությունը, որը ժամանակից շուտ կավարտի աշխատանքը։ Դրանից հետո արդեն գալիս է Քաջարանի 7,5 կիլոմետրանոց թունելը։ Շատ շուտով դրա մրցույթի հաղթողները կհայտարարվեն, և սահմանված ժամկետում թունելի շինարարությունը կավարտվի։

Քաջարանի թունելից հետո 63 կիլոմետրանոց ճանապարհն է գալիս, որի համար մրցույթ հայտարարված չէ։ Հետագայում մրցույթներ կլինեն։ Ես համոզված եմ, որ այդ ճանապարհը կառուցելուց հետո փոխադրումների ոլորտում երկու երկրների միջեւ մեծ հեղափոխություն կլինի, հոսքերը կմեծանան։ Դա հնարավորություն կտա կապ հաստատել Իրանից Սեւ ծով, նաեւ Չաբահար նավահանգստի, Պարսից ծոցի միջեւ»,- նշել է դեսպանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել