Գարեգին Բ.՝ ուղերձ Արցախի հռչակման օրվա առթիվ
Գրանցվել
Գրանցվել
Գարեգին Բ-ի ուղերձն Արցախի հռչակման օրվա առթիվ
2 ՍԵՊ 2025 06:24
Գարեգին Բ-ի ուղերձն Արցախի հռչակման օրվա առթիվ

Գարեգին Բ-ի ուղերձն Արցախի հռչակման օրվա առթիվ

2 ՍԵՊ 2025 06:24
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ։
«Արցախի անկախության երեսուներորդ տարեդարձի նախասեմին՝ 2020-2023 թվականներին, ողբերգական իրադարձություններ ծավալվեցին։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց հայոց Արցախ աշխարհը, հազարավոր հայորդիներ զոհվեցին, պղծվեցին ու ոչնչացվեցին բազմաթիվ սրբավայրեր, և մինչ այսօր Բաքվում շարունակում են պատանդ մնալ Արցախի պետական այրեր և զինվորականներ։
Հայրապետական մեր հորդորն է, որ բազմապատկենք մեր ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին»,- մասնավորապես ասված է Ամենայն հայոց Հայրապետի ուղերձում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել