Սիդնեյում մեքենան մխրճվել է ՌԴ հյուպատոսության մեջ
Գրանցվել
Գրանցվել
Սիդնեյում մեքենան մխրճվել է ՌԴ հյուպատոսության դարպասների մեջ
1 ՍԵՊ 2025 06:01
Սիդնեյում մեքենան մխրճվել է ՌԴ հյուպատոսության դարպասների մեջ

Սիդնեյում մեքենան մխրճվել է ՌԴ հյուպատոսության դարպասների մեջ

1 ՍԵՊ 2025 06:01
Անհայտ անձը մեքենայով հարվածել է Սիդնեյում (Ավստրալիա) Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության դարպասներին: Նախնական տվյալներով՝ տուժել է ոստիկան։» Այդ մասին գրում է Shot տելեգրամյան ալիքը։
Ոստիկանության աշխատակիցները կանչվել են Ֆուլերտոն փողոցում գտնվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:
Տղամարդը կայանել է մեքենան արգելված վայրում, և երբ ոստիկանները մոտեցել են, նա շարժվել է առաջ և հարվածել հյուպատոսության դարպասներին:
Դրանից հետո 39-ամյա տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում: Տուժել է ոստիկան, նա ձեռքի վնասվածք է ստացել: Ներկայումս տեղի իշխանությունները պարզում են միջադեպի դրդապատճառները:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել