C-130-ի կործանում. ՌԴ դեսպանատան պատասխանը
Գրանցվել
Գրանցվել
C-130-ի կործանում. ՌԴ դեսպանատունը պատասխանում է
12 ՆՈՅ 2025 10:43
C-130-ի կործանում. ՌԴ դեսպանատունը պատասխանում է

C-130-ի կործանում. ՌԴ դեսպանատունը պատասխանում է

12 ՆՈՅ 2025 10:43
Վրաստանի օդային տարածքում կործանված թուրքական ռազմա-տրանսպորտային C-130 ինքնաթիռի սև արկղերն արդեն գտնվել են։ Վթարի իրական պատճառները հայտնի կդառնան սև արկղերի ուսումնասիրությունից հետո։
Մինչ այդ՝ կրքերը թեժանում են վարկածների շուրջ։ Թուրքական սեգմենտից բավական ակտիվ սկսել են մեղադրել Ռուսաստանին՝ ստիպելով Անկարայում Ռուսաստանի դեսպանատանը անցնել աննախադեպ կոշտ և ուղիղ հակադարձումների։
Ամեն ինչ սկսվեց սոցցանցերում տարածված կադրերից, որոնցում երևում է, թե ինչպես են Ադրբեջանից Թուրքիա թռիչք իրականացնող օդանավի խցիկն ու պոչային հատվածը պոկվել իրանից։ Հենց այս հանգամանքն էլ բազմաթիվ շահարկումների տեղիք է տվել՝ թուրք օգտատերերի շրջանում ձևավորելով համոզմունք, որ ինքնաթիռը խոցվել է, և դրա հետևում կանգնած է Ռուսաստանը։
Ի պատասխան այս մեղադրանքների՝ Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը, որը միջադեպից անմիջապես հետո պաշտոնապես ցավակցություն էր հայտնել Թուրքիային, ստիպված է եղել անցնել կոշտ հակահարվածի՝ ուղղակիորեն պատասխանելով օգտատերերին։
Երբ սոցցանցային մեկնաբանություններից մեկում օգտատերը գրել է. «Մեր ինքնաթիռը Ռուսաստանն է խոցել», դեսպանատան պաշտոնական էջից հետևել է զարմացած և միևնույն ժամանակ խիստ պատասխան. «Ինչպե՞ս ընդհանրապես կարող էր նման միտք ծագել ձեր գլխում»։
Ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունն իր փաստարկներն ամրապնդելու համար նույնիսկ հրապարակել է C-130-ի կործանման վայրի քարտեզը՝ ընդգծելով, որ այդ տարածքը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ։
Մեկ այլ թուրք օգտատիրոջ կողմից հնչեցված նմանատիպ մեղադրանքին ի պատասխան՝ դեսպանատունը փորձել է ավելի հաշտարար տոնով հանդես գալ՝ միևնույն ժամանակ հստակ ուղերձ հղելով. «Մենք ձեր թշնամիները չենք։ Մենք ջանում ենք բարելավել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները»:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել