Նոր տվյալներ՝ Վրաստանում թուրքական C-130 Hercules ինքնաթիռի կործանման մասին
13 ՆՈՅ 2025 07:53

Նոր տվյալներ՝ Վրաստանում թուրքական C-130 Hercules ինքնաթիռի կործանման մասին
13 ՆՈՅ 2025 07:53
C-130 Hercules ինքնաթիռի աղետի վայրում աշխատող մասնագետները պարզել են, որ ինքնաթիռից առաջինը պոկվել է պոչային հատվածը։ Այս առանցքային փաստը դրվել է միջադեպի նախնական վերակառուցման հիմքում։ Այդ մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը։ Ֆյուզելաժի մանրամասն զննությամբ արտաքին ազդեցության հետքեր, որոնք կարող էին վկայել պայթյունի կամ դրսից հարձակման մասին, չեն հայտնաբերվել։ Քննչական խումբը շարունակում է վերլուծել կառուցվածքի փլուզման պատճառները և անկումից առաջ վերջին վայրկյաններին տեղի ունեցած իրադարձությունները։
Փորձագետները սկսել են «սև արկղի» վերծանումը, իսկ բեկորների ցրվածության սխեման դիտարկվում է որպես աղետի ամբողջական ժամանակագրությունը վերականգնելու կարևորագույն գործիք։
Հրապարակման մեջ ճշտվել են նաև ինքնաթիռում եղած բեռի վերաբերյալ տվյալները։ C-130-ը տեղափոխում էր պահեստամասեր և տեխնիկական մասնագետների՝ Ադրբեջանում Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցած Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց F-16 կործանիչների սպասարկման համար։ Հետադարձի ճանապարհին ինքնաթիռը տեղափոխում էր շուրջ վեց տոննա պահեստամաս։ Հատուկ ընդգծվում է, որ ինքնաթիռում ռազմամթերք և պայթուցիկ նյութեր չեն եղել։
Փաստացի, հետաքննության նախնական տվյալները հերքում են ահաբեկչության կամ արտաքին հարձակման վարկածը՝ քննության ուշադրությունը կենտրոնացնելով տեխնիկական անսարքության կամ մարդկային գործոնի հնարավորության վրա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել