Նախատեսվում է 5․4% տնտեսական աճ
12 ՆՈՅ 2025 07:12

Նախատեսվում է 5․4% տնտեսական աճ
12 ՆՈՅ 2025 07:12
2026 թվականին մենք սպասում ենք 5․4% տնտեսական աճ, գրեթե հասնելով ՀՆԱ 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է նախնական կանխատեսումները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարը՝ ԱԺ-ում 2026-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս՝ ընդգծելով, որ նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի աճի կանխատեսումը՝ 2026 թվականին սպասելով 5․5% տնտեսական աճ։
Քանի որ այս բյուջեն հնգամյա ծրագրերի շրջանակներում վերջինն է, կարևորում եմ ընդգծել 21-26 թվականների ընթացքում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև ներկայացնել բյուջեի աճի թիրախների և հարկեր-ՀՆԱ-ի մասին մանրամասները։ Ապագա զարգացումը կառուցվում է մեր նախկին հաջողությունների և ընդունած որոշումների վրա։
Եվ այսպես, վերջին հինգ տարիների արդյունքներով մենք արձանագրել ենք միջինում 7․6% տնտեսական աճ։ Եվ ես ուրախ եմ, որ ՀՆԱ-ի 5․4% աճի կանխատեսումն այլևս սենսացիա չէ։
Հատկանշական է, որ տնտեսական աճը Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ ներառական է եղել։ Այն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից՝ միջին աշխատավարձերի՝ գնաճի տեմպերը էապես գերազանցող աճով, ինչպես նաև անհավասարության և աղքատության մակարդակի նվազմամբ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել