Առողջապահական համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի 2026-ին
25 ՍԵՊ 2025 08:27

Առողջապահական համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի 2026-ին
25 ՍԵՊ 2025 08:27
2026թ. վերջապես կներդրվի առողջապահական համապարփակ ապահովագրության համակարգը, կառավարության՝ սեպտեմբերի 25-ի նիստում խոստացել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ի դեպ, կառավարությունը 2024-ից էր պլանավորում, որ Առողջության ապահովագրության համակարգը փուլային եղանակով կներդրվի։
2026–ին կշարունակվի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում` բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության ծրագիրը` 55 մլրդ դրամի չափով։
9.7 մլրդ դրամ կնախատեսվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց զբաղվածության աջակցության ծրագրին, որոնք դուրս են մնացել աշխատաշուկայից։
4.9 մլրդ դրամ կնախատեսվի Ակադեմիական քաղաքի նախագծման և կառուցման համար։
Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հավանություն է տվել Բյուջե-2026-ի նախագծին։ Ֆինանսների նախարարը մի շարք թվեր մեկնաբանել է նախագիծը ներկայացնելու ընթացքում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել