Բրիտանիան Թրամփին կհորդորի կոշտ լինել Ուկրաինայի հարցում․ Politico
17 ՍԵՊ 2025 10:56

Բրիտանիան Թրամփին կհորդորի կոշտ լինել Ուկրաինայի հարցում․ Politico
17 ՍԵՊ 2025 10:56
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք այցի ընթացքում նրանց կդիմավորեն «ամենաշքեղ և հանդիսավոր ընդունելությամբ, որ կարող է առաջարկել Բրիտանիան, ներառյալ ընթրիքներ, պատվո ուղեկցություն և արարողակարգային օդային շքերթ»: Այդ մասին գրում է Politico-ն։
Բրիտանացի պաշտոնյաները հույս ունեն՝ սա հիմք կստեղծի, որպեսզի վարչապետ Քիր Սթարմերը և նրա ավագ օգնականները նոր փորձեր ձեռնարկեն՝ համոզելու Թրամփին ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա:
Այդ հարցը, հնարավոր է, չընդգրկվի այցի պաշտոնական ծրագրում, սակայն քաղաքական և թագավորական օգնականները ակնկալում են, որ այն կքննարկվի կուլիսներում:
Ըստ Politico-ի, թագավոր Չարլզը, որը կընդունի Թրամփին, «շատ մոտ է» հաշտության բանակցությունների մանրամասներին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
«Սա վարչապետին տրամադրում է այնպիսի զենք, որը չունեն եվրոպացի այլ առաջնորդներից շատերը՝ համակրող միապետ, որը հանգիստ, բայց հետևողականորեն ցույց է տալիս իր աջակցությունը Կիևին և պատրաստ է նպաստել ԱՄՆ-ի սկեպտիցիզմը հաղթահարելուն այս հարցում», - գրում է Politico-ն:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել